Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Ամանորի նախաշեմին ոչ ձուն կթանկանա, ոչ տավարի միսը

Ամանորի նախաշեմին ոչ ձուն կթանկանա, ոչ տավարի միսը
20.12.2013 | 17:02

ՀՀ գյուղատնտեսության նախարարության անասնաբուժության և անասնաբուծության վարչության պետ Աշոտ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ այսօր հրավիրված մամուլի ասուլիսին հերքեց վաղուց պտտվող այն լուրերը, թե Ամանորի նախաշեմին ձուն թանկանալու է` հավաստիացնելով , որ Հայաստանի շուկայում ոչ միայն ձվի դեֆիցիտ չի սպասվում, այլև` գնաճ: Ավելին, ըստ Ա. Հովհաննիսյանի, չի բացառվում, որ ամռանը հավկիթի գները նվազեն 6-7 տոկոսով: «Մեկ-երկու տարի առաջ, երբ ձվի շուկայում գինը կտրուկ անկում ապրեց, որոշ թռչնաբուծարաններ խնդիրներ ունեցան, նվազեցրեցին հավերի գլխաքանակը, որը բերեց ձվի շուկայում առաջարկի և պահանջարկի հարաբերակցության ապահովման»,- ասաց բանախոսը` նշելով, որ վերջին շրջանում ձվի թանկացումը կապված էր էներգակիրների և փաթեթավորման պարագաների թանկացման հետ:

Ձվի ներքին պահանջարկը բավարարելու համար Հայաստան է ներկրվել շուրջ 350 հազար վառեկ և ինչպես պարոն Հովհաննիսյանը հայտնեց, այսօր օրական շուկա է մատակարարվում շուրջ 900 հազար հատ հավկիթ, և այդ թիվը շուտով օրական 150 հազար հատով կավելանա:
Գյուղատնտեսության փոխնախարար Գրիշա ԲԱՂՅԱՆՆ էլ հավելեց, որ մսի գնի նվազում ևս կլինի, քանի որ գյուղացիները մորթում են անասուններին, ինչ հետևանքով կա նաև տավարի մսի ավելցուկ:
Բանախոսների հավաստմամբ, ներկայումս տավարի մսի մեկ կգ-ը շուկայում վաճառվում է 2400-2500 դրամ, խոզի միսը` մոտավորապես 2500 դրամ, գառան միսը՝ 2500-2800: Ինչ վերաբերվում է թռչնի մսին, գյուղնախարարության ներկայացուցիչները նշեցին, որ այստեղ ինքնաբավության խնդիր կա` տեղում արտադրվում է 7-8 հազար տոննա, իսկ մոտավորապես 25 տոննա էլ դրսից է ներկրվում:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2801

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ